Մեր ճամբարային շաբաթվա երկրորդ օրը

Այսօր կրթահամալիրի հյուրն էր Երևան քաղաքի ավագանու հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, և կրթահամալիրի տնօրենի, սովորողների ուղեկցությամբ շրջայց կատարեցին կրթահամալիրի դպրոցներով։ Դե, իսկ մենք՝ մեր օրը սկսեցինք ինչպես միշտ՝ կրթահամալիրի բույսերի խնամքով, ապա Միջին դպրոցի ներքին բակի պարտիզպուրակային աշխատանքներով։ Բավականին մաքրեցինք և գեղեցկացրեցինք մեր դպրոցի ներքին բակը, այնուհետև այնտեղ էլ հենց շարունակեցինք մեր նախագծային գործունեությունը։ Այսօր, շարունակելով մեր երեկվա հեքիաթաթերապիան և արտթերապիան, հետաքրքիր և գունավոր օր ունեցանք՝ համեմված գուաշների բազմերանգությամբ, լողափնյա ուրախ ճիչերով, թենիսի ավանդական մրցարշավով, բանգլադեշյան բազմաթիվ ցայտաղբյուրներով, որոնց կարիքն անչափ զգում ենք մեր ճամբարականներով։ Շնորհակալ ենք նաև ընկեր Գևորգին, ով սիրով մեզ օգնեց, մեզ համար ճյուղեր կտրատելով, որպեսզի այսօրվա մեր արտ գործունեությունը տեղի ունենա։

Մեր ճամբարային երկրորդ օրը՝ լուսանկարներով։

Это слайд-шоу требует JavaScript.

 

 

Оставьте комментарий