Ճամբարային նախագծերի փաթեթ

1Բացօթյա խմբեր, հոգեբանական վարժանքներ՝ պուրակներում, այգիներում, զարգացնող, ինտելեկտուալ խաղեր։
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողների ջոկատ։
Վայրը՝ Միջին դպրոցի բակ, այգիներ, պուրակներ։
Նպատակը՝ Բացահայտել և ամրապնդել ինքնաճանաչման հմտությունները։ Բացահայտել և շտկել ովորողների միջև փոխհարաբերությունների խնդիրները։ Օգնել ինքնաճանաչման ճանապարհին հասնել հոգեկան ներդաշնակության, խաղաղության։ Զարգացնել, խթանել սովորողների ինտելեկտուալ կարողությունները, ձևավորել խմբային մտածողություն, տրամաբանական մտածողություն։ Օգնել հաղթահարել լարվածությունը, սթրեսը, հոգնածությունը, ուշադրության կենտրոնացման խնդիրները։
Մեթոդները՝ Հոգեբանական խմբային վարժանքներ, խաղեր՝ կիրառելով տարբեր հոգեբանական մեթոդիկաներ, շնչառական, ռելակսացիոն վարժություններ, ինչպես նաև ուշադրության կենտրոնացման և հիշողությունը զարգացնելու վարժություններ։
Ակնկալիքներ՝ հասնել հոգեկան ներդաշնակության, խաղաղության, յուրացնել կիրառվող մեթոդները, ձեռք բերած նոր հմտություններն ու գիտելիքները լուսաբանել բլոգներում։

2․«Գետը քաղաքում» նախագիծ
Մասնակիցներ՝
Միջին դպրոցի սովորողների ջոկատ։
Նպատակը՝
Էկոհայրենագիտական, քայլարշավ Զանգվի ափով, տեղայնքի մաքրում, «Ամառ 2017» տեղեկատվական թերթիկների տարածում, ստուգատեսային ֆոտոպատումների համար լուսանկարում, հարցազրույց անցորդների հետ։
Դիտարկել և վերլուծել «Գետը քաղաքում» նախագծի հոգեբանական ազդեցությունը սովորողների, քաղաքացիների վրա։ Հասկանալ, թե ինչ հոգեբանական խնդիրներ են հաղթահարվել նախագծի մասնակիցների մոտ և դեռ ինչ խնդիրների դեմ պետք է պայքարել՝ փոխելու համար հասարակության կարծիքը և վարքագիծը։
Մեթոդները՝ 
Քայլարշավ՝ Զանգվի ափով (Հաղթանակի կամրջով, դեպի մանկական երկաթուղի և հարակից տարածքներ), շրջապատի մաքրման աշխատանքներ, դիտարկում, լուսանկարում, ակտիվ քննարկում, վերլուծություն, առաջարկությունների փաթեթի մշակում։ Թվային ֆոտոխցիկ, աղբի տոպրակ, ձեռնոց
Ակնկալիքներ՝ 
Սովորողների ակտիվ ներգրավվածություն, լուսանկարահանում, տեսանկարահանում, բլոգներում էկոհայրենագիտական նախագծի լուսաբանում։

3․ Քաղաքային թափառումներ․ այցելություն կինոթատրոն, պատկերասրահ։
Մասնակիցներ՝
Միջին դպրոցի սովորողների ջոկատ։
Նպատակը՝ Սովորողների մոտ ձևավորել գեղագիտական ճաշակ, ստեղծագործական միտք, աշխարհայացքի զարգացում:
Մեթոդները՝ այցելություն՝ նախապես ընտրված թանգարան, պատկերասրահ։ Այցելություն՝ նախապես ընտրված ֆիլմի կամ ներկայացման դիտման։

4․ Արտթերապևտիկ վարժանքներ։ Նկարչությունը, թաղիքագործությունը, բատիկը, որպես ստեղծագործական էության բացահայտում, նոր հմտությունների ձևավորում։
Մասնակիցներ՝
Միջին դպրոցի սովորողների ջոկատ։
Նպատակը՝
Խթանել ստեղծագործական միտքը, ստեղծագործական գործունեության միջոցով համախմբվել մեկ գաղափարի շուրջ, ցուցադրել ջոկատի՝ որպես միասնական խմբի գաղափարը,  հաղթահարել լարվածությունը։
Մեթոդները՝ Նկարչություն առանց սահմանների, ջոկատի դրոշի ստեղծում, թաղիքե կրծքազարդի կամ թևնոցի ստեղծում, սեփական մանդալայի ստեղծում, երազանքների, ցանկությունների կոլաժի ստեղծում։

5․ Հոգեբանական ֆիլմերի դիտում, քննարկում, հանրահայտ գրքի ընթերցում, վերլուծություն։
Մասնակիցներ՝
Միջին դպրոցի սովորողների ջոկատ։
Նպատակը՝ Սովորողների մոտ խթանել վերլուծողական մտածողությունը, ձևավորել կյանքի իրավիճակների հանդեպ դրական մտածելակերպ, ձևավորել հանդուրժող վարքագծի հմտություններ։
Մեթոդները՝ Նախապես ընտրված ֆիլմի դիտում, նախապես ընտրված գրքի ընթերցանություն, քննարկում, վերլուծություն։ Սովորողների բլոգներում վերլուծության լուսաբանում։

6․ Խոհանոցային հմտությունների մրցույթ․ «Ուրախ խոհանոց»։
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողների ջոկատ։
Նպատակը՝ Սովորողների մոտ խթանել խոհանոցային հմտություններ, ձևավորել այդ հմտությունների դյուրին և ուրախ յուրացում։
Մեթոդները՝ Բաժանվել խմբերի, ընտրել դյուրին պատրաստվող սննդամթերք, սեղմ ժամկետներում պատրաստել օգտակար և համեղ ուտեստներ, աղցաններ։

 

Оставьте комментарий